Ֆինլանդիայում անցկացված օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարում 66 կգ քաշային Հովհաննես Վարդերեսյանը մտնելով եզրափակիչ` հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի համար Լոնդոնի 4-րդ ուղեգիրը նվաճեց:
Երկու օր առաջ մեր ըմբիշները վերադարձան Երեւան: Aravot.am-ի հարցին, թե Ֆինլանդիայում ԱԺ ընտրություններին մասնակցելու հնարավորություն կա՞ր, գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Ոչ: Մենք այնտեղ ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունեինք: Նախ՝ մրցավայրում մարզիչներս ու ըմբիշներն ամբողջ օրը դահլիճում էինք ու զբաղված էինք ոչ պակաս կարեւոր մարզումներով ու մրցումներով: Երկրորդ՝ այդ օրը մենք արդեն տունդարձի ճանապարհին էինք` օդանավերի մեջ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ