Լրահոս
Օրվա լրահոսը

Ալվարդ Պետրոսյան. Պետք չէ կրակելու պես ասել՝ ղարաբաղցի է

Մայիս 09,2012 16:34

Այսօր՝ Շուշիի ազատագրման 20-ամյակի եւ ընդհանրապես բոլոր հաղթանակների տոնի առիթով, Aravot.am-ը զրուցեց գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի հետ: «Ես կարծում եմ, որ այս 20-ամյակը շատ կարեւոր բան է: Այս հաղթանակը, որ բանաստեղծորեն ասում ենք, մեզ պետք է երրորդ հազարամյակ մտնելուց: Ի վերջո, հսկա կայսրության փլատակների տակ չմնացինք, որ ամենահնարավորն էր, մանավանդ ամենաանշահեկան վիճակում էինք, բայց այսպես ասած, հայկական աբսուրդը կամ հայկական ֆենոմենը կա, դրա համար հաղթեցինք»,-ասում է հրապարակախոսը:

Տիկին Պետրոսյանը նաեւ միաժամանակ փաստում է՝ հայերը հիվանդացել են, որովհետեւ մարդկանց ըստ ծննդավայրերի են բաժանում. «Ռոբերտ Քոչարյանին չե՛ն սիրում, Սերժ Սարգսյանին չե՛ն սիրում: Դա արդարացում չէ, որ կրակելու պես ասեն՝ ղարաբաղցի է եւ վերջ: Դա համարում են աններելի բան ու հիվանդություն, որից եթե չկարողանանք ազատվել՝ այդ բացիլը ուղղակի կքայքայի մեր ազգը: Մենք անընդհատ սիրում ենք բառերի հետ խաղալ, բայց մոռանում ենք , որ ծննդավայրն ու հայրենիքը տարբեր բաներ են»:

Ալվարդ Պետրոսյանն այսօր ունի տոնի զգացողություն եւ շատ հպարտ է. «Ես երջանիկ եմ այսօր: Հենց նոր նայում էի հայելու մեջ, տեսնում այտուցված դեմքս, հոգնած աչքերս, ու հիշում էի ինձ 20 տարի առաջ, երբ երիտասարդ կին  էի, ու գուցե այն ժամանակ այնքան էլ լավ չէի գիտակցում, որ իմ ամբողջ կյանքի ու մեր զավակների աչքերին նայելու արդարացումը հենց այս օրն է լինելու»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Ես բարձր եմ գնահատում Ալվարդ Պետրոսյան գրողին: Բայց որպես քաղաքական գործիչ նա իշխանության թևի հետ է՝ հետևաբար ոչ ժողովրդի հետ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031