Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերգեյ Շաքարյանց. «Բարձրաստիճան զինվորականներին զարմացրել էր 2 օրվա ընթացքում հայերի կողմից ազատագրած բերդաքաղաքը»

Մայիս 09,2012 16:20

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը խոսեց Շուշիի ազատագրման քաղաքական նշանակության ու դրա հետեւանքների մասին: Նրա խոսքերով՝ սա հայության տոնն է, որն ունեցել է քաղաքական ասպեկտ, ինչն էլ շատ դժվար էր գնահատել, նույնիսկ մինչեւ հիմա՝ 20 տարի անց չի տպավորվել այդ հաղթանակի իրական արժեքը: Շաքարյանցի փոխանցմամբ՝ եթե չլիներ Շուշիի ազատագրումը կամ՝ ուշանար, ապա կվտանգվեր Ստեփանակերտի հայ բնակչության ֆիզիկական գոյատեւումը:

Քաղաքագետը հիշեցնում է. «Մինչ մեր հաղթանակը, գրեթե ամեն օր գնդակոծվում էր քաղաքը, ամենուր կային զոհեր, մարդիկ շրջապատված էին թուրքերով: Անգամ առաջին անհրաժեշտության իրերը մի կերպ էր տեղ հասցվում, այն էլ՝ ուղղաթիռով, որովհետեւ դրանից հուսալի տրանսպորտի միջոց չկար»:

Ըստ Շաքարյանցի՝ Շուշին ազատագրվեց գրեթե դատարկ ձեռքերով:

Արդյոք հայկական քաղաքական մտքին հաջողվե՞ց ճիշտ խաղարկել Շուշիի խաղաքարտը հարցին՝ քաղաքագետը պատասխանեց, մինչեւ որոշակի պահը երեւի թե այո. «Քանի որ ընդհանուր բանակցային գործընթացը գնացել է 97 թվի հունվար ամսից, այսինքն, երբ Ղարաբաղի առաջնորդը եկավ Հայաստանի վարչապետ՝ իավիճակը փոխվեց»:

Շաքարյանցի ձեւակերպմամբ՝ աշխարհում կան ուժեր, որոնք ձգտում են կասկածի դնել այն փաստը, որ Շուշի քաղաքը հավերժ հայկական է, իսկ այդ գաղափարն, ըստ նրա, պատկանում է Մեթյու Բրայզային. «Բայց մենք պետք է աբխազների դիրքորոշում դրսեւորենք»,- ասաց քաղաքագետը՝ դառնալով այն փաստին, որ Շուշիի հաղթանակից հետո կորցրեցինք Շահումյանը, Մարտակերտի մեծ մասը: Այս մասով էլ հավելեց. «Ադրբեջանցների կողմից այդ օպերացիաներում մասնակցել են վարձկաններ, որոնք անթաքույց տանկերի լյուկերից ասում էին «հայեր փախեք, մենք չենք կրակի»: Այդ շրջանի վարձկանները եղել են սլավոնական ծագումով: Մեր կորստի պատճառը հաղթանակից հետո կորցրած զգոնությունը չէր, գուցե հնարավոր էր վիճակը փրկել, սակայն 92 թվին չկար ժամանակ` խորը վերլուծելու, թե ինչ էր կատարվում: Բայց այն, որ Շուշիի ազատագրումից հետո սկսվեց շրջափակումը, անժխտելի փաստ է: Շուշին դարձել էր պատրվակ, որ թուրքերը պրակտիկորեն բացահայտ հայտարարեն, որ պատերազմի մասնակից են: Սա էլ իր պատճառներն ունի. Քանի որ ՄԱԿ-ի նորմերի համաձայն` շրջափակումը եւս պատերազմի տեսակ է, Թուրքիան, օգտվելով առիթից, հայտարարել է, որ մասնակցում է հայերի դեմ պատերազմին: Թուրքիայի այդ քայլը քաղաքական նշանակություն ուներ»:

Շաքարյանցի փոխանցմամբ՝ 92 թվականի մայիսի 8-9-ը իրականացված Շուշիի ազատագրումից հետո տարբեր երկրների բարձրաստիճան զինվորականներ իրենց զարմանքն էին հայտնել 2 օրվա ընթացքում հայերի կողմից ազատագրած բերդաքաղաքի առիթով:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031