Սա պարզել են Գիտությունների ազգային ակադեմիայի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մասնագետները՝ ուսումնասիրելով Կապանի ու Քաջարանի շրջակա միջավայրը: Մասնագետները եկել են այն համոզման, որ այս համայնքների բնակիչների շրջակա միջավայրը մարդու առողջության համար լուրջ վտանգ է ներկայացնում: Ըստ նրանց՝ Կապանն ու Քաջարանը, իրենց հարակից տարածքներով, ունենալով բազմազան մետաղների շոշափելի պաշարներ, արդյունահանման ժամանակ միջավայրի վրա վտանգավոր հետեւանքներ են թողնում:
Երկու կառույցների բնապահպանների հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ծանր մետաղներ, որոնք օդում, ջրում եւ հողում վտանգահարույց են բոլոր կենդանի օրգանիզմների համար: Հետազոտություններից նաեւ պարզվել է, որ տեղում աճեցվող բոլոր մշակաբույսերում կան թույլատրելիից բարձր խտություններով սնդիկ, մկնդեղ եւ նիկել։ Մասնագետների խոսքերով, այդտեղից էլ ծանր մետաղները «հյուրընկալվում» են կաթին ու մսին, որից հետո՝ ներխուժում մարդու օրգանիզմ։
Ինչպես փաստում են մասնագետները, օրինակ՝ ցինկի եւ պղնձի բաժնեչափերի վնասակար փոփոխությունը մարդու օրգանիզմում քաղցկեղի եւ մուտացիաների առաջացման պատճառ կարող են դառնալ:
Արամայիս ՂԱԶԱՐՅԱՆ
Այս մասին առավել մանրամասն կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում