Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում նշվեց մայիսի 9-ը: Հաղթանակների տոնին մասնակցեցին մարզի ու քաղաքի ղեկավարները, Գավառի պետական կառույցների աշխատակիցները: Ծաղկեդրման ու մոմավառության արարողությունով ավարտվեց տոնի պաշտոնական մասը:
«Քյավառ» հեռուստաընկերության ժողովրդական պարերի խումբը` ի պատիվ հաղթանակների վետերանների, Գավառի կենտրոնական հրապարակում ներկայացրեց ազգային ու ժողովրդական պարեր:
Վետերանները զրուցեցին, փոխադարձ շնորհավորանքից հետո գնացին Գավառի քաղաքապետարան` ստանալու քաղաքապետի կողմից հատկացված դրամական պարգեւները: Արցախյան ազատամարտի եւ Մեծ հայրենականի վետերանների ընտանիքներին, 1-ին կարգի հաշմանդամ մարտիկներին Գավառի քաղաքապետարանը հատկացրեց 15 հազարական դրամ պարգեւ: 61 ազատամարտիկ ստացավ քաղաքապետարանի խրախուսական պարգեւը:
Կարդացեք նաև
Անի ՊՈՂՈՍՅԱՆ