Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 6-ին միջազգային դիտորդներն ուշաթափվել են

Մայիս 09,2012 15:44

Pan ARMENIAN Photo

«Եվրոպան ծափահարեց, միջազգային դիտորդները հիացմունքից ուշաթափվեցին, իսկ Հայաստանի քաղաքացիները մի քանի օր է՝ չգիտեն ինչ ասեն` նման այն կուսակցությունների, որոնք իրենց վերջնական խոսքը կարծես թե դեռ չեն ասել»,- մայիսի 6-ի ընտրությունների մասին իր տպավորությունները Aravot.am-ին հայտնեց գրող, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը:

Նրա կարծիքով, աննախադեպ խորհրդարան է ձեւավորվելու, իր տեսակը չունեցող՝ «հայկական ժողովրդական խորհրդարան»: «Առայժմ մի բան է աներկբա, պարզվեց, որ Հանրապետական կուսակցությունը այդքան մեծ թվով իրեն հավատացող ու երկիրը փոխող քաղաքացիներ ունի: Կուտակումների, թանաքի ցնդելուց, ամեն ինչից երեւաց , որ աննախադեպ ընտրություններ էին եւ աննախադեպ է նաեւ այն, որ ում խոսեցնում ես՝ դժգոհ են իշխանություններից, բայց մեծամասնությունը իշխանություններին է վերընտրում, իհարկե, առաջիկայում էլ փոփոխությունները աննախադեպ կլինեն, իսկ թե ի՞նչ աննախադեպ, պետք է սպասել, թե երբ փակագծերը կբացվեն»,- հավելեց տիկին Խոդիկյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031