Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորություն է, երբ փորձ է արվում ազգային արժեքները յուրացնել

Մայիս 09,2012 15:30

Շուշիի ազատագրման օրվանից անցել է 20 տարի: Aravot.am-ը ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ իրականում ո՞ւմ հաղթանակն էր Շուշիի ազատագրումը: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Շուշիի հաղթանակը մեզ համար ճակատագրական է եղել, այն մեր պետության կայացման համար մեծ դերակատարություն ունի: Ինչպես այսօր Ստեփանակերտում կայացած զորահանդեսի ժամանակ ասաց Բակո Սահակյանը, Շուշիի հաղթանակը համայն հայության հաղթանակն է»:

Հետաքրքրվեցինք՝ ռազմական փորձագետն ինչպե°ս կգնահատի այն երևույթը, երբ քաղաքական գործիչներ կամ անհատներ փորձում են ժողովրդի այդ հաղթանակն օգտագործելով միավորներ շահել: Ա. Հովհաննիսյանը նշեց. « Ստորություն է, երբ փորձ է արվում ազգային արժեքները տեղայնացնել, փոքրացնել, յուրացնել»:

Ստեփանակերտում անցկացվող տոնական զորահանդեսի ընթացքում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողքին հարթակին նստած էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Aravot.am-ը Ա. Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել երկրորդ նախագահի ներկայությունը: Ռազմական փորձագետը նշեց. «Այդպես էլ պիտի լիներ: Չեմ ուզում խորանալ քաղաքական այլ հարցերի մեջ, ուղղակի կարևոր է այն անձանց միությունը, ովքեր այդ Շուշիի ազատագրման ակունքներում են կանգնած: Ես Ռոբերտ Քոչարյանի՝ զորահանդեսին ներկայությունը չեմ կապում նրա՝ քաղաքականություն վերադառնալու հետ, միգուցե ներքաղաքական հարցերով զբաղվող անձինք դրանք կապեն իրար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031