Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական փորձագետ. «Սպասվում են սադրանքներ ադրբեջանական կողմից»

Մայիս 09,2012 14:30

«Արցախում անցկացված զորահանդեսը՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին, Բաքվում շատ մարդիկ լուրջ ապտակ համարեցին»,-հայտարարեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ կոնկրետ զարգացումներ եղե°լ են: Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ դեռ այդպիսիք չկան, սակայն առաջիկա օրերին սպասելի են զարգացումներ և սադրանքներ ադրբեջանական կողմից: Ռազմական փորձագետը, ելնելով ռազմավարական տեսանկյունից, առանձնապես մանրամասնորեն չնկարագրելով, նշեց, որ Արցախում կազմակերպված զորահանդեսին ներկայացված են ՀՕՊ համակարգեր, նոր, կատարելագործված այլ համակարգեր: Հարցին՝ հայկական օդային ուժերը արդյո°ք բավարար են՝ համեմատելով Ադրբեջանի օդուժի հետ, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Տեղին չէ համեմատել հայկական օդուժն ադրբեջանականի հետ: Հաշվի առնելով պատերազմի զարգացման հավանական սցենարը, աշխարհագրական դիրքը՝ չեմ կարծում, որ օդային պաշտպանության համակարգերի լայն կիրառություն է ենթադրվում: Իսկ Ադրբեջանի օդուժի PR-ը ավելի շատ ձևական կողմ ունի, քան կիրառական»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո°ք Արցախում կազմակերպված զորահանդեսը «մեսիջ» էր՝ ուղղված Ադրբեջանին, որ հայկական բանակը  մարտունակ է և ցանկացած պահի կարող է հակահարված տալ: Ռազմական փորձագետը պատասխանեց. «Առաջին անգամ հայկական բանակը ցույց տվեց, որ պաշտպանական բանակը կարող է հուժկու հարվածներ հասցնել»:

Մինչ զորահանդեսի անցկացումը՝ ադրբեջանական կողմից անընդհատ հնչում էին հայտարարություններ, թե «հարամ» են անելու Արցախում կազմակերպվող զորահանդեսը: Այս առիթով Ա. Հովհաննիսյանն ասաց. «Ոչ միայն շքեղությամբ անցկացրինք զորահանդեսը, այլև ցույց տվեցինք, որ զուգահեռաբար կարող ենք հսկել նաև սահմանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031