Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանը՝ ՀԱԿ-ին. «Ղալաթ եք անում» (ձայնագրություն)

Մայիս 09,2012 14:00

Հանրապետական կուսակցության համամասնական թեկնածու Շուշան Պետրոսյանի համար ՀԱԿ-ի երեկվա հայտարարությունը, թե գալիս են Ազգային ժողով՝ «իշխանություններին աթոռից պոկելու համար», ծիծաղելի է. «Քանի տարի է՝ լսում ենք արդեն, ու ոչ թե չարեցին, որ տեսնենք, այլ լավ է, որ չեն անում, որովհետեւ ժողովուրդը մեղք է, եւ լաբորատորիայի ճագարներ չեն, պետք չէ անընդհատ մարդկանց հետ խաղալ, պետականորեն պետք է մտածել»:

Aravot.am-ի հետ զրույցում Շ. Պետրոսյանը,  անդրադառնալով մամուլում  տեղ գտած հրապարակումներին, թե ՀԱԿ-ի հանրահավաքը սկսվեց ՀՀԿ- ի զինանշանով դրոշների ու կուսակցության պաշտոնյաների լուսանկարների այրմամբ, կարծիք հայտնեց, որ դա առնվազն ոչ կոռեկտ պահվածք էր. «Դա՞ է քայլը… Նեգատիվով հարց չես լուծի, նրանք նեգատիվ են լցնում, բայց  ատելությունը հայը հայի մեջ լցնելով՝ երկիր չեն կառուցի, ուրախացել էի՝  ՀԱԿ-ից մարդ է անցել Ազգային ժողովի՝  բանավեճի, բայց ա՞յդ մակարդակով, դրոշ վառելո՞վ, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի: Իրենք իրենց ամբիցիաներին հագուրդ տալո՞ւ, թե՞ ժողովրդին  ծառայելու համար են գալիս: Անընդհատ ասում են, թե՝ կրթված են ու դաստիարակված, է՞դ է…»:

Երգչուհուն հատկապես զայրացրել է հանրահավաքում Հրանտ Բագրատյանի հայտարարությունը, թե «անպարկեշտ մարդուն բերել ենք դարձրել պրեզիդենտ»: «Ղալաթ են արել, իրենցից ով էլ լիներ նախագահ, նույն բանն էին ասելու: Սերժ Սարգսյանն ապրում է հայի խնդիրներով, ինքը ժառանգություն ստացավ, որից պետք է մաքրվել»:

Ինչ վերաբերում է  ընտրությունների արդյունքների բողոքարկման համար Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ-ի երեկվա հայտարարությանը,  Շ. Պետրոսյանն ասաց, որ  լուրջ չի վերաբերվում. «Ընդդիմությունը միշտ է բողոքարկում, որ լավ բան էլ է լինում, բողոքարկում են»:

Հարցազրույցի ամբողջական տարբերակը լսեք ձայնագրությունների մեջ:

VOICE120

 

VOICE121

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031