22-ամյա Հայկազ Մակարյանը պատրաստ է գնալ եւ ապրել ԼՂՀ Քաշաթաղի շրջանում, սակայն նրան մերժել են:
«Ա1+»-ի հետ զրույցում ծնողազուրկ երիտասարդը պատմեց, որ մերժման պատճառը եղել է այն, որ ինքը կին եւ երեխաներ չունի, իսկ ըստ Քաշաթաղի վերաբնակեցման ծրագրի` այստեղ կարող են տեղափոխվել միայն ընտանիքներով:
Քաշաթաղ տեղափոխվելու համար, ըստ Հայկազ Մակարյանի, իրեն փորձել է օժանդակել գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Այժմ երիտասարդն ապրում է վարձով: Մայիսի 10-ին նա պետք է լքի այդ տունը, քանի որ այլեւս չի կարող վճարել վարձը:
Ի դեպ, մայիսի 6-ին ընտրություններին նա չի կարողացել մասնակցել, քանի որ ոչ մի տեղ գրանցված չէ: Իր խնդրի լուծման համար նա դիմել է Սերժ Սարգսյանից մինչեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, սակայն ոչ մի պատասխան: Այնուամենայնիվ, Հայկազ Մարկոսյանը վստահ է, որ ի տարբերություն շատ շատերի, Սերժ Սարգսյանը նրան կլսեր եւ կարձագանքեր իր նամակներին, եթե նրան այդ մասին տեղյակ պահեին:
Տարբեր պաշտոնյաների ու գերատեսչությունների Հայկազ Մարկոսյանը 2 տարվա ընթացքում ուղարկել է 2850 դիմում, որոնցից միայն 43 դիմում-նամակ` Սերժ Սարգսյանին։ Երիտասարդ գրողն իրեն համարում է Գարեգին Նժդեհի գաղափարների հետնորդ եւ կրող: Մանրամասները կարդացեք այստեղ: