Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում կայացավ տոնական զորահանդես

Մայիս 09,2012 12:59

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-ամյակի եւ Շուշիի ազատագրման եւ պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակի առիթով ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական` Վերածննդի հրապարակում տոնական զորահանդեսը սկսվել է:

Հարթակին են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյա այրեր:

Հրապարակով անցնում է ԼՂՀ ռազմական ողջ ներուժը` 10-րդ հրաձգային գումարտակը, ԼՂՀ ՊՆ սակրավորները, կապավորները, հետախույզները, հատուկ նշանակության ջոկատի մարտիկները, ԱԱԾ անձնակազմը, ոստիկանության եւ փրկարար ծառայության անձնակազմերը, պատվո պահակային վաշտի անձնակազմը եւ այլն: Զորահանդեսը գլխավորում ու ռազմական բոլոր խմբերին մոտենում շնորհավորում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Զորահանդեսի մասնակից մարտիկները նրան արձագանքում էին «ուռա» բացականչյություններով:

Շնորհավորական խոսքով հանդես եկավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա շնորահավորեց բոլորին տոնի առթիվ` նշելով, որ այն դարձել է համաժողովրդական տոներից մեկը` «ազատատենչ ոգու ու անկոտրում կամքի հաղթանակի տոն»: Նա նաեւ հայտարարեց, որ գլուխ է խոնարհում հանուն հայրենիքի համար նահատակված քաջորդիների առջեւ:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել