Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է ստիպել ընտրողին «պաչիկներ» կամ 10 հազար դրամ դնել քվեաթերթիկում

Մայիս 09,2012 12:44

Ընտրություններին երկու դեպք հայտնաբերվեց, երբ ընտրողը մի դեպքում պատռած, մյուս դեպքում առանց պատռելու 10 հազարական դրամ էր դրել քվեաթերթիկի ծրարում՝ «բգներիդ կանգնի», «չեք մարսելու» գրառմամբ: Այսօր Aravot.am-ը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե ի՞նչը կարող էր ըստ նրա՝ ստիպել ընտրողին նման քայլ անել: Նա պատասխանեց. «Երկու դեպք է եղել այդպիսի, հիմա երկու ընտրողն էլ ունեն խիստ յուրօրինակ վերաբերմունք՝ որեւէ երեւույթի նկատմամբ: Այս պարագայում ի՞նչն  է ստիպել, ես կարծում եմ՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանությունը մեզ հնարավորություն չի տա երբեւէ բացահայտելու, թե ովքեր են եղել այդ քաղաքացիները, որ կարողանանք հասկանանք, թե  ինչից դրդված են դիմել նման քայլի: Դա եղել է վերջիններիս իրավական դիրքորոշման արդյունքը: Եթե հիշում ենք, մենք հայտնաբերել ենք ժամանակին քվեաթերթիկ՝ շրթներկի հետքերով: Հիմա ինչն է ստիպել ընտրողին այդպես վարվել քվեաթերթիկի հետ՝ սեփական կամաարտահայտությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031