«Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը լքող Խոսեպ Գվարդիոլան մերժել է «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի շռայլ առաջարկը, որն ընդունելու դեպքում կդառնար աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը:
Ռուս միլիարդատերը նրան առաջարկում էր տարեկան 12 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ եւ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու գրեթե անսահմանափակ հնարավորություններ: Սակայն «Daily Exspress» թերթի փոխանցմամբ, Աբրամովիչն իրեն դրանից ամենեւյն էլ վատ չի զգացել: Ավելին, նա մտադիր է 41-ամյա մասնագետին գայթակղել նոր, ավելի գայթակղիչ առաջարկով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ