Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի մեկնարկից մեկ ամիս առաջ Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանում Ուկրաինա ժամանողներին անվճար բաժանում են ինտիմ ծառայությունների մատուցման գովազդային քարտեզներ:
Գրքույկներում ոչ միայն Կիեւի քարտեզն է, որի օգնությամբ զբոսաշրջիկները կարող են կողմնորոշվել քաղաքում, այլեւ հասարակաց տների եւ ինտիմ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հասցեները: Այնպես որ, ցանկացողները հնարավորություն ունեն անմոռանալի շփումներ ունենալ ուկրաինացի թեթեւ վարքի տեր գեղեցկուհիների հետ:
Մի լրագրողի հեռախոսազանգին ի պատասխան, ծառայություններից մեկում ասել ասել են. «Մենք 800 գրիվնայով համալիր ինտիմ ծառայություններ ենք մատուցում, որում սեքսից բացի հաճախորդը կարող է նաեւ մերսում ստանալ: Մեր աղջիկները գեղեցիկ են, խնամված եւ ստուգված»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ