Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ եւ ԱՊՀ դիտորդական առաքելությունների համատեղ զեկույցը՝ ըստ «ՉԻ»-ի

Մայիս 09,2012 10:56

Դիտորդական առաքելության իրականացման ժամանակահատվածում կերվել է շուրջ 1700 քյաբաբ, որոնց գերակշիռ մեծամասնությունը համապատասխանել է եվրոպական  չափանիշներին: Առաքելության ընթացքում խմված շուրջ 650 շիշ կոնյակը վկայում է, որ ժողովրդավարական արժեքների ամրապնդման ճանապարհին Հայաստանն ընթանում է ճիշտ ուղղությամբ:

Քվեարկության ավարտից հետո՝ ձայների հաշվարկի ժամանակ մեր աշխատակիցները դիտորդական առաքելությունը շարունակել են ոչ միայն ընտրատեղամասերում, այլեւ առավել վիճահարույց գիշերային ակումբներում: Արդյունքները գնահատում ենք որպես մրցակցային եւ թրթռուն: Ստրիպ-պարուհիները լիովին համապատասխանում են եվրոպական չափանիշներին:

Ամփոփելով դիտորդական առաքելությունը՝ մեր գոհունակությունն ենք հայտնում աննախադեպ ընտրություններ կազմակերպած ՀՀ իշխանություններին եւ արձանագրում, որ մայիսի 6-ի ընտրություններն ակնհայտ առաջընթաց էին Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման ճանապարհին:

 

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031