Լրահոս
Օրվա լրահոսը

Orange Ընտանիք փաթեթ` 0 դրամ/րոպե ընտանիքի ներսում

Մայիս 09,2012 11:04

Այսօր Orange-ը ներկայացրեց Orange Ընտանիք փաթեթը, որը ներառում է միանգամից երեք SIM քարտ ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր կարող են միմյանց հետ խոսել 0 դրամ/րոպե սակագնով այնքան, որքան ցանկանան: Փաթեթում անվճար խոսելու համար բաժանորդներից յուրաքանչյուրը կվճարի 20 դրամ օրավարձ: Orange Ընտանիք փաթեթին կարող է միանալ նաև արդեն գոյություն ունեցող մեկ Orange Խոսենք բաժանորդ, ով ևս կկարողանա օգտվել փաթեթի ներսում անվճար խոսելու հնարավորությունից:

«Սա միանգամայն նոր խոսք է մեր կանխավճարային ծառայությունների պորտֆոլիոյում: Մինչ այժմ մենք առաջարկել ենք սակագնային պլաններ` հիմնված բաժանորդների առանձին սեգմենտների կարիքների վրա: Այժմ մենք ավելացնում ենք մեր առաջարկների ցանկին ամբողջական ու վերջնական լուծում ընտանքիների համար` անկախ նրանից, Երևանում են ապրում, թե մարզերում: Վստահ ենք, որ մեր հաճախորդները կգնահատեն այս առաջարկի ընձեռած եզակի առավելությունները», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ ակնկալում են ընտանիքի անդամների հետ խոսելու համար ունենալ շատ ցածր սակագներ, այնպես որ մենք այս առաջարկով անում ենք ավելին` սահմանելով 0 դրամ/րոպե ընտանիքի ներսում զանգերի համար: Դե իսկ քանի որ գիտենք, որ ցանկացած հայ ընտանիքում գոնե մեկ Orange SIM քարտ կա, ապա հնարավորություն ենք տալիս նաև արդեն գոյություն ունեցող մեկ SIM քարտ կցել ընտանեկան փաթեթին», ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Փաթեթից դուրս այլ բաժանորդների հետ խոսելիս գանձումը կկատարվի ըստ բաժանորդագրության սակագնային պլանի:

Orange Ընտանիք փաթեթը կարելի է ձեռք բերել 1500 դրամով, իսկ փաթեթում ներառված 3 SIM քարտերից յուրաքանչյուրն ունի ներառված 500 դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել