Բեյսբոլիստ Մեթ Քեմփի նախկին ընկերուհին՝ բարբադոսցի երգչուհի Ռիհանան, անսովոր նվեր է մատուցել մտերիմ ընկերուհուն՝ Ադելին:
Գալով նրա ծնունդին՝ երգչուհին նվիրել է փարթամ կրծքի ձեւով մի հսկա տորթ: Ավելին, այդ առիթով Ռիհանան «Twitter»-ում տեղադրել է իր լուսանկարը, որում ձեռքերով ծածկել է իր կրծքերը: Իսկ մակագրությունում գրել է. «Ծնունդդ շնորհավոր, սիրելի Ադել»:
Ծնունդն անցել է շատ ուրախ: Ադելի ընկերը ավելի քան տասը արկղ ընտիր գինի է պատվիրած եղել, իսկ արարողության մեխը դարձել է Ռիհանայի տորթը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ