Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Իրինա Շեյկը, նկարահանվել է հերթական էրոտիկ ֆոտոսեսիայում:
26-ամյա ֆոտոմոդելն ամբողջ աշխարհին ապացուցել է, որ առաջվա պես գեղեցիկ է եւ չի պատրաստվում զիջել առաջատարի դիրքերը: Նոր ֆոտոսեսիան, հավանաբար, պատասխան է FHM հանդեսի հրապարակած աշխարհի ամենասեքսուալ կանանց ցուցակին, որում նրա անունը նշված է 96-րդ հորիզոնականում:
Այս ենթադրությունն ապացուցվում է նրանով, որ ռուս գեղեցկուհին չի սահմանափակվել միայն կիսամերկ լուսանկարը հրապարակելով: Կից ընդարձակ հարցազրույցում Իրինան հասկացրել է, որ թքած ունի հասարակական կարծիքի եւ, ընդհանրապես, մարդկանց վրա: Նա այն համոզմանն է, որ նորաձեւության բիզնեսում առանց երկաթյա նյարդերի ոչնչի հասնել հնարավոր չէ եւ պետք է պատրաստ լինել այն բանին, որ քո հասցեին տհաճ շատ բաներ են ասվելու, որոնց ուշադրություն պետք չէ դարձնել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ