Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ- ՀԱԿ պայմանավորվածությունները հանրության շահերի հետ հեռավոր կապ անգամ ունենալ չեն կարող

Մայիս 08,2012 23:09

Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի»  փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով նոր գումարման խորհրդարանում ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությանն ու դրանով ՀՀ նախկին նախագահ  Ռոբերտ Քոչարյանի համար քաղաքականություն վերադառնալու համար ճանապարհ հարթելու հնարավորություններին, ասաց. «ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն ԱԺ-ում էլ կհամագործակցեն, եթե ֆորս-մաժորային իրավիճակ չլինի: Բայց նույնսիկ այդ դեպքում Քոչարյանի վերադարձը թեեւ գործնականում բացառել չի կարելի, բայց հիմա, երբ ընտրությունների արդյունքներն ամրագրվել են, դա զուտ տեսականորեն է հավանական: Ես կարծում եմ՝ ի վերջո,  որոշիչն այդ հարցում այն չէ, թե ինչ կպայմանավորվեն ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, որոնց միջեւ  պայմանավորվածությունները, ի դեպ,  հանրության շահերի հետ հեռավոր կապ անգամ ունենալ չեն կարող, այլ, բարեբախտաբար, որոշիչն այն է, թե ինչպես դա կընկալի հանրությունը: Իսկ ես կարծում եմ, որ հանրության մեջ  Քոչարյանի վերաբերյալ բացասական ընկալումները, գոնե իմ տպավորությամբ, շատ ավելի գերակայող են, քան՝ դրական սպասելիքները»:

Փորձագետի հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտի» մայիսի 9-ի տպագիր համարում:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031