ՀԱԿ հանրահավաքից հետո, Aravot.am-ի հետ զրույցում համամասնականով պատգամավորի մանդատ ստացած Նիկոլ Փաշինյանը մեր հարցին` եթե Սահմանադրական դատարան դիմեն ու հաջողության չհասնեն, ի՞նչ մեթոդներով են պատրաստվում իրենց խոսքերով «պոկել այս իշխանությանն իրենց աթոռներից», քանի որ իրենք էլ են տեսնում, որ հեշտ չեն պոկվում՝ նա պատասխանեց. «Մենք կպոկենք իրենց այդ աթոռներից: Եթե իրենք հեշտ պոկվող չեն, մենք էլ այդ պոկելու մտքից հեշտ հրաժարվողը չենք»: Ինչ վերաբերում է մեթոդներին, Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «բոլոր հնարավոր քաղաքական մեթոդներով, ժողովրդին ոտքի հանելով»: Նա նշեց, որ Սամվել Ալեքսանյանի իշխանության թիվ 7 ընտրատարածքում իր ստացած ձայներից շատ գոհ է:
ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ միանշանակ իրենց հաջողվելու է իշխանություններին հեռացնել, պետք է իրենց ուժերը կոնսոլիդացնել եւ հայրենիքը մեզ վերադարձնել:
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ ասաց, որ Սահմանադրական դատարան եւ Եվրոդատարան դիմելուց հետո ամեն ինչ անելու են՝ իշխանություններին հեռացնելու, ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյան, Հրանտ Բագրատյան, Գուրգեն Եղիազարյան