Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն թիվ 12 ընտրատարածքում ընտրողների թիվը 7961-ով աճել է

Մայիս 08,2012 22:43

Դեռ մայիսի 6-ի «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի նախնական գնահատմամբ, մեծ է եղել մարզերից զանգվածաբար բերված ընտրողների ժամանակավոր գրանցումը երեւանյան բնակարանների հասցեներում: Ըստ «Ժառանգության», ոստիկանության անձնագրային բաժանմունքների մշտական եւ ժամանակավոր ցուցակների հետ իրականացված «մանիպուլյացիաներն» ընտրողներին հնարավորություն են տվել կրկնակի մասնակցել ընտրությանը: Այսօր ՀՀ ոստիկանությունն արձագանքել է այդ մեղադրանքին, դա որակելով որպես՝ անհիմն, իսկ թե որքանո՞վ է լիազոր մարմնի հայտարարությունը հիմնավոր՝ նկատի ունենալով երկրում անցած 5 տարիների արտագաղթի տեմպերը, Aravot.am-ը փորձեց պարզել՝ համադրելով միայն Երեւանի թվով 13 ընտրատարածքներում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2012թ. մայիսի 6-ին եւ 2007թ. մայիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ:

Մեր դիտարկման արդյունքներն այսպիսին էին.

Թիվ 1 ընտրատարածքում, ըստ ԿԸՀ-ում հրապարակված տվյալների, «ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների» թիվը եղել է 63 778, «ընտրատարածքում ընտրողների ընդհանուր թիվը», որտեղ ներառված են լրացուցիչ ցուցակով ընտրողները՝ 63 814: 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողների այս ընդհանուր թիվը եղել է ընդամենը 59 154: Ասել է, թե անցած 5 տարվա ընթացքում միայն թիվ 1 ընտրատարածքում ավելացել է ավելի քան 4 հազար ընտրող:

Թիվ 2 ընտրատարածքում՝ ընտրողների հիմնական թիվը 61 775 է, լրացուցիչ ցուցակով հանդերձ՝ 61 793: 2007-ին թիվ 2-ում ընտրողների ընդհանուր թիվը եղել է 57 537:

Թիվ 3-ում հիմնական ցուցակում ընդգրկված է եղել 63 977 ընտրող, ընտրատարածքում ընտրողների թիվը կազմել է 64 027: 2007-ին եղել է՝ 57 742:

Թիվ 4-ում հիմնական ցուցակի ընտրողների թիվը 59 038 է, լրացուցիչ ցուցակով այս ընտրատարածքում ընտրողների թիվը՝ 59 041: 2007-ին այս ընտրատարածքոււմ ընտրողների ընդհանուր թիվը եղել է 55 356:

Թիվ 5-ում հիմնական ցուցակի ընտրողները 62 672-ն են, ընդհանուր թիվը՝ 62 734: 2007-ին այս ընտրատարածքն ունեղել է ընդամենը 58 371 ընտրող :

Թիվ 6-ում հիմնական ցուցակում ընդգրկված էր 58 897 ընտրող եւ եւս 29 ընտրող եղել են լրացուցիչ ցուցակում, ընդհանուր հաշվով՝ 58 926: 2007-ին այս տնռրատարածքն ունեցել է 54 702 ընտրող:

Թիվ 7-ում էլ ընտրողների հիմնական ցուցակում կար 57 901 ընտրող եւ լրացուցիչ ցուցակով հանդերձ այս ընտրատարածքում ընտրողների թվը 57 938 էր: 2007-ին եղել այստեղ ընտրողների ընդհանուր թիվը, այսինքն՝ լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողներով հանդերձ, եղել է 54 936:

Թիվ 8- ում հիմնական եւ ընտրատարածքում ընտրողների ընդհանուր թիվը, որտեղ հաշվարկված է նաեւ լրացուցիչ ցուցակով ընտրողների թվի համամասնությունը համապատասխանաբար՝ 62 386 եւ 62 408 է: 2007-ին այս ընտրատարածքում ընտրողների ընդհանուր թիվը 58 242 էր:

Թիվ 9-ում այդ թվերը համապատախանաբար այսպիսին են՝ 55 732 եւ 55 742: 2007-ին՝ ընտրողների ընդհանուր թիվն այստեղ ընդամենը 50 932 էր:

Թիվ 10-ում է միայն, որ ի տարբերություն 2007թ. ԱԺ ընտրությունների՝ ընտրողների ընդհանուր թիվը պակասել է մի քանի հարյուրով: Այսպես այս տարի ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված է եղել 55 097 եւ ընդհանուր առմամբ՝ 55 108 ընտրող, մինչդեռ 2007-ին՝ ընտրողների ընդհանուր թիվը 54 484 էր:

Թիվ 11 ընտրատարածքում ընտրողների հիմնական ցուցակում 65 281 քաղաքացի է ընդգրկվել, լրացուցիչ ընտրողներով հանդերձ՝ այդ թիվը կազմել է 65 349: 2007-ին՝ ընտրողների ընդհանուր թիվը 57 444 էր: Թիվ 12- ում պարզվում է՝ ընտրողների թիվը վերջին 5 տարվա ընթացքում կտրուկ աճ է գրանցել՝ մոտ 7961: Այսպես, թիվ 12-ում այս անգամ ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված էր 66 311 ընտրող, ընդհանուր թիվը՝ 66 434 է, մինչդեռ 2007-ին այս ընտրատարածքում ընտրողների ընդհանուր թիվը 58 473 է եղել:

Եվ վերջապես թիվ 13 ընտրատարածքում ընտրողների հիմնական ցուցակում եղել է 66 460 ընտրող եւ եւս 20-ը ընդգրկված են եղել ընտրողների լրացուցիչ ցուցակում՝ ընդհանուր առմամբ 66 480 ընտրող: 2007-ին այս ընտրատարածքի ընտրողների ընդհանուր թիվը կազմել էր 63 810:

Ստացվում է, որ միայն թիվ 1 ընտրատարածքում ընտրողների թիվն ավելացել է 4660-ով, թիվ 2-ում՝ 4256-ով, թիվ 3-ում՝ 6285-ով, թիվ 4-ում 3685-ով, թիվ 5-ում՝ 4363-ոց, թիվ 6-ում՝ 4224-ով, թիվ 7-ում՝ 3002-ով, թիվ 8-ում՝ 4166-ով, թիվ 9-ում՝ 4810-ով, թիվ 11-ում՝ 7905, թիվ 12-ում՝ 7961-ով, թիվ 13-ում՝ 2670-ով եւ միայն թիվ 10 ընտրատարածքում է, որ ՀՀ-ից արտագաղթի փաստն ինչ-որ կերպ արձանագրվել է. այստեղ ընտրողների ընդհանուր թիվը 624-ով պակասել է: Իսկ ընդհանուր առմամբ, անցած 5 տարիներին, ըստ ԿԸՀ կայքի ընտրողների հիմնական թվի՝ Երեւանում ընտրելու իրավունք ունեցողների թիվը ավելացել է 57 363-ով:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031