ՀԱԿ- համամասնական ցուցակով մանդատ ստացած Նիկոլ Փաշինյանն այսօր Ազատության հրապարակի հանրահավաքում նշեց, որ ՀԱԿ-ը պետք է գնա խորհրդարան եւ ամենօրյա պայքար մղի՝ քաղաքական իրավիճակի փոփոխության համար. «Քաղաքացիական հեղափոխությունը, որ շարունակում է լինել մեր հիմնական նպատակը, նոր եռանդի կարիք ունի: Ազատութան հրապարակը նոր շարժիչ եւ մոտիվացիա է ստանում, ի դեմս խորհրդարանական նոր խմբակցության: ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցությունը պետք է ՀՀ քաղաքացիներին եւ Սահմանադրությունը պաշտպանի խորհրդարանում ու դառնա այն ոգեշնչման աղբյուրը, որ 100 հազարավոր քաղաքացիներին դուրս կբերի Ազատության հրապարակ : Սերժանտական իշխանության նորօրյա ապրիլի 24-ները վերածենք մերօրյա մայիսի 8-երի, եւ պետք է հաղթանակի քոչարին պարենք Բաղրամյան 26-ի պատերի տակ»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդունելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի տված մանդատը ու ծառայելու է ժողովրդին:
Ըստ նրա, մայիսի 6-ի ընտրություններում ՀՀ քաղաքացիների ցեղասպանության մասին պնդումը իրականացավ. «Ամեն բակ մտեք, համատարած զզվանք եւ ատելություն են տածում Սերժ Սարգսյանի իշխանության նկատմամբ: Մարդիկ Հայաստանում ընտրություն կատարել են ոչ թե սեփական ընկալումների, զգացողությունների, գիտակցության եւ վերլուծության արդյունքում, այլ վարչական ուժային, ֆինանսական թելանդրանքի ներքո: Սերժ Սարգսյանի իշխանությունը մարդու մեջ սպանում, ոչնչացնում է քաղաքացուն: Սա կարելի է անվանել քաղաքացիական ցեղասպանություն: Սերժանտական իշխանությունը հետեւողականոորեն աշխատում է քաղաքացուն հլու կամակատար դարձնելու ուղղությամբ եւ պետք է խոստովանենք, որ այս հարցում ունի տպավորիչ հաջողություններ: Ընտրությունների օրը Երեւանում շրջելիս սկսեցի մտածել, որ եթե 20-րդ դարասկզբին Նիժնի Նովգորոդի ավտոմոբիլաշինական գործարանը արտադրելիս լիներ գազել միկրոավտոբուսներ, երիտթուրքերը Հայոց ցեղասպանության զոհերին Դեր Զոր կբերեին գազելներով: Ընտրությունների օրը նորօրյա ապրիլի 24 էր մեզ համար: Եվ եթե մինչեւ մայիսի 6-ը խոսվում է ր լֆիկական Օսվենցիմի մասին, ապա հիմա կարող ենք արձանագրել, որ Հայաստանն է վերածվում քոչարյանասերժական Օսվենցիմի»:
Արամ Մանուկյանը նշեց, որ ՍԴ դիմելուց հետո դիմելու են ընդհուպ մինչեւ Եվրոդատարան:
Ստեփան Դեմիրճյանի խոսքեռրով՝ այս իշխանություններն ու արդար ընտրություններն անհամատեղելի են, մեթոդները չեն փոխվել. «Ի՞նչ է ստացվում, որ ինչքան այս ժողովուրդն աղքատանում է, այնքան ավելի մեծ սիրով է լցվում այս իշխանությունների նկատմամբ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ