Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը խնդրեց, որ իրեն ցավակցեն պառլամենտ գնալու համար

Մայիս 08,2012 21:59
Այսօր Հրանտ Բագրատյանը ՀԱԿ հանրահավաքին նշեց, որ իշխանությունները ընտրակաշառքի փողը առաջիկա երեք օրում հանելու են. «Գնացել է Ղարաբաղ, որ տենա ինչ անի, ոնց անի»:

Անդրադառնալով Արամ Մանուկյանի հայտնած թվերին, որ 84 մարդաևոց գյուղ կա՝ քվեարկել է 86 մարդ, նա նշեց, որ «կգան կասեն՝ էդ գյուղում սխալվել եմ, ախպե՛ր: Սրանք մի քիչ հետաքրքիր են, կատվի պես են, ոնց գցում ես՝ չեն ընկնում: Էսի դարձել է սուտի, չկայացած, իրան կայսր պատկերացրած մի մարդ, որ երկիրը տանում է կործանման, մենք պիտի թո՞ւյլ տանք: Մի քանի մարդը հերիք են լինելու, որ Սերժ Սարգսյանը ծնկաչոք խնդրի՝ իր հետ մեղմ վարվելու համար, ես ասում եմ՝ մի քանի մարդը հերիք են լինելու»:

Արամ Մանուկյանը ավելացրեց, որ ինքն այս հրապարակը երբեք չի լքելու, այն իր տունն է դարձրել. «Ես եթե գնում եմ պառլամենտ, ինձ միայն ցավակցեք, այնտեղ այնպիսի դեմքեր եմ տեսնելու՝ սնամեջ, գիրք չտեսած: Մեր հրապարակը լինելու եք դուք: Ինձ համար սիմվոլ էր, որ Աջափնյակում մի քաղաքացի ծրարում տասը հազար դրամ դրել էր ու գրել՝ կաշառքը կերեք, չեք մարսելու: Ես հպարտանում եմ այդ քաղաքացիով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031