Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոցքում ընտրակաշառքը հասել էր 20-25 հազար դրամի

Մայիս 08,2012 21:24

Այն մասին, որ Աշոցքում ընտրակաշառքը հասել էր քսան-քսանհինգ հազար դրամի,  Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց 70-ամյա ՀՀՇ-ական Շալիկո Զորյանը, ով մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն էր առաջադրել  Աշոցքի, Ամասիայի  գյուղերն ու Գյումրու կենտրոնը ընդգրկող թիվ 33 ընտրատարածքում  ու պայքարում էր  ՀՀԿ-ական  Աշոտ Աղաբաբյանի ու ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի դեմ: « Եվ Աշոցքում, և Ամասիայում, և Ախուրյանի 33-ի մեջ մտնող մի մասում, և Գյումրիում կատարվեց այն, ինչ վերջին տարիներին կատարվել է Հայաստանում: Ավելի կատարելագործված խախտումներով,  ավելի խոշոր ընտրակաշառքով, իշխանական ապարատի ավելի  կոպիտ և բռնի օգտագործմամբ  և ավելի անողոք: Ես զարմանում եմ, որ երկրի ղեկավարը հայտարարում  է, թե պիտի կատարվի թափանցիկ, արդար, ժողովրդավարական ընտրություններ , դրված է այստեղ մեր հայրենիքի բախտը, ճակատագիրը, հեղինակությունը, և կողքից իր կուսակցության անդամները, անմիջապես իր մարդիկ տնից տուն են մտնում` գյուղապետերով , դպրոցի տնօրեններով հարազատների անձնագրեր են հավաքում, նրանց պատճեներն են  վերցնում. մեթոդ, որ վախեցնեն, թե պատճեն վերցրել ենք` ուրիշին պիտի ձայն չտաք: Ընտրակաշառքը վերջին օրերին հասնում էր խոշոր չափերի, որովհետև տեսնում էին, որ կարող են տանուլ տալ», -թիվ 33 ընտրատարածքում կատարված ընտրությունները այսպես էր բնութագրում  մեր զրուցակիցը :

Aravot.am-ի ճշտող այն հարցին էլ, թե ինչքա՞ն էր ընտրակաշառքի չափը գյուղերում, մեր զրուցակիցը փոխանեցեց, որ իր լսելով Աշոցքում վերջին 3 օրերին բաժանվել է 20 000-25 000 դրամ: Իսկ ո ՞ ր թեկնածուն ու քաղաքական ուժն էր բաժանողը, դարձյալ հետաքրքրվեցինք մենք: «Եվ Բարգավաճն է բաժանել և Հանրապետականն է բաժանել, և Օրինաց երկիրն է բաժանել, որը կցորդն է Հանրապետականի, Տեր-Պետրոսյանն ասում է կույրաղքիը, ես էլ ավելացնում եմ` բորբոքված կույրաղիքը , այսինքն հանելու  ենթակա է, բայց Հանրապետականի չափերն ու շրջանակները սարսափելի էին»,- հիասթափված ու ապշած ասում է  նախկին թեկնածուն, որը հավաքել էր ընտրողների  ձայների 11 տոկոսը: Նա խնդրեց իր ընտրազանգվածին`3000 հոգուն  հասցնել իր խորին երախտագիտությունը, քանի որ նրա հաշվարկներով, այս անձնավորությունները հանուն իրեն հրաժարվել են  մոտ 30 միլիոն դրամ ընտրակաշառքից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031