Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանն էլ խոսեց ընտրակաշառքներից

Մայիս 08,2012 21:03

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը

“Օրինաց երկիր” կուսակցության անունից շնորհավորում եմ խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերին և նրանց օգտին քվեարկած մեր հայրենակիցներին: Շնորհակալություն եմ հայտնում նաև զանգվածային լրատվական միջոցներին ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի քարոզարշավը համակողմանի լուսաբանելու համար, ինչը 2012թ. համապետական ընտրությունների կարևորագույն ձեռքբերումներից է: Ընտրությունները Հայաստանում առաջին անգամ անցել են առանց լցոնումների և ծեծկռտուքների, ձայների հաշվարկը հիմնականում կատարվել է թափանցիկ և կուսակցությունների վերահսկողության ներքո: Ընտրությունների վրա սակայն իր վճռորոշ կնիքը թողեց ընտրակաշառքների բաժանումը, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ ընտրական ողջ ժամանակաշրջանում, չնայած որ գումարները մարդիկ վերցրել են կամովին և քվեարկել են նույնպես կամովին` ընտրություն կատարելով ոչ թե գաղափարների կամ մրցունակ ծրագրերի, այլ փողի օգտին: Ափսոսանք եմ հայտնում այն իրողության կապակցությամբ, որ շատ մարդիկ, ովքեր գրանցվել էին որպես “Օրինաց երկիր” կուսակցության անդամներ, անհողդողդ մնացին իմ և կուսակցության ղեկավարության կողմից հնչեցված կոչերին և տեղի տվեցին ընտրակաշառքի գայթակղությանը, ինչը մեզ հիմք է տալիս ներկառուցվածքային փոփոխություններ իրականացնելու կուսակցության ներսում և խստացնելու կուսակցության անդամագրման կարգը:

Որպես ՕԵԿ նախագահ իմ առանձնահատուկ շնորհակալությունն եմ հայտնում հատկապես Օրինաց երկիր կուսակցության այն անդամներին և համակիրներին, ովքեր քվեարկել են մեր օգտին, շնորհիվ որոնց Օրինաց երկիրը հնարավորություն ստացավ չորրորդ անգամ անընդմեջ ունենալ իր պատգամավորական խմբակցությունը Ազգային ժողովում, չնայած որ շատ չարակամներ արեցին ամեն ինչ կասեցնելու համար ՕԵԿ-ի մուտքը խորհրդարան` օգտագործելով թե սև քարոզչություն, թե հակաքարոզչություն և թե ստվերային բոլոր տեսակի այլ անընդունելի գործողություններ: Ցավում եմ, որ մեր քվեների քանակն այնքան մեծ չէ, որ մեզ հնարավորություն կտա կյանքի կոչել մեր նախընտրական բոլոր ծրագրերը, բայց հաստատապես կօգնի մեզ առաջ տանելու գոնե մեր կիսատ մնացած գործերը:  Կարևորելով միջազգային հանրության հնչեցրած գնահատականներըª բոլորին շնորհավորում եմ մեր երկրի համար այս կարևոր շրջափուլը  արդյունավետ հաղթահարելու կապակցությամբ և մաղթում եմ հաջողություն ողջ հայ ժողովրդին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031