«Բերել ենք մի անպարկեշտ մարդու, դարձրալ ենք պրեզիդենտ»,- այսօր Ազատության հրապարակում իր ելույթում նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:: Նա նաեւ նշեց. «Մենք միակ ընդդիմությունն ենք, եթե պարզ չի ձեզ, նորից ասեմ՝ մենք միակ ընդդիմությունն ենք: Ասեմ մեզ ոնց են խաբել: Պաշտոնական վիճակագրությունն ասում է՝ ՀՀ բնակչությունը 2,8 մլն է, 2007-ին՝ 3.1 մլն էր: Այ մարդ, բա միջազգային դիտորդներից 250 -ի մեջ մեկը չասի՞` էս ինչ թվեր են մեզ տվել, ուզում եք մեզ կոտորեն, որ հետո գաք ասեք գենոցի՞դ ա եղել, հետո գաք ընդունե՞ք՝ թքած ունեմ ձեր ընդունածի վրա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ