Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Ուզում ես ասել՝ առ քո գդալ բորշչը ու կերեք իրար»

Մայիս 08,2012 20:38

Լեւոն Զուրաբյանի տվյալներով՝ այս ընտրություններին լցոնվել է մոտ 600 հազար ձայն. «2012-ի ընտրությունները կարելի է համարել հիմնովին կեղծված, քանի որ ընտրություններն անցել են խախտումներով, ադմինիստրատիվ ռեսուրսի, ընտրակաշառքի բաժանմամբ»:

Ըստ նրա պետք է համախմբել ՀԱԿ-ի դրոշի տակ ժողովրդի հոգեւոր մարդկանց, պատերազմ հայտարարել այս անբարո իշխանություններին. «Եթե սրանք մի քիչ էլ մնան իշխանության՝ ազգի սերուցքը ուղղակի լքելու է Հայաստանը»:

Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով միջազգային դիտորդների եզրակացությանը, տեղեկացրեց, որ առաջին անգամ այդ զեկույցում չեն գրված հայտարարություններ, թե իբր սա առաջընթաց էր նախորդ ընտրությունների համեմատ, որ տեղի են ունեցել ազատ եւ արդար ընտրություններ. «Ոչ մի նման գնահատական չկա, սա առաջին անգամ է: Չեն ասել անգամ, որ տեղի ունեցած ընտրախախտումների ծավալը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա: Սա նշանակում է, որ անգամ եվրոպական դիտորդները ապշած են այն խախտումների ծավալից, որ նրանք ականատես դարձան»:

Աամ Մանուկյանի խոսքերով «էն բորշչի պատմությունն է, որ ուզում ես ասել՝ առ քո գդալ բորշչը ու կերեք իրար: Բայց մենք այս զրկանքները ազատության համար ենք կրում»

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031