Հարցազրույց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Վահե Հովհաննիսյանի հետ
-Հնարավոր համարո՞ւմ եք ԲՀԿ-ի մասնակցությունը ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ կոալիցիային: Ի դեպ, շատերը չեն բացառում նաև «Ժառանգության» մասնակցությունը:
–Այլոց մասնակցությունը ես չեմ կարող մեկնաբանել: Չեմ կարող նաև ընդհանրական ԲՀԿ-ի տեսակետը հայտնել: Իմ մասնավոր կարծիքով, ԲՀԿ-ի մասնակցությունը այդ հնարավոր կոալիցիային որևէ իմաստ չունի: Սա հակասում է քաղաքագիտության օրենքներին և սա հակասում է ԲՀԿ-ի շահին: Ավելին, սա ինչ-որ տեղ քաղաքական կոռեկտության խախտում է: Այն ուժը, որը վերցրել է բացարձակ մեծամասնություն պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն միակամ ձևավորելու գործադիր իշխանություն: Միաժամանակ վերցնելով ողջ պատասխանատվությունը:
– Եթե ԲՀԿ-ն չի միանում կոալիցիային, ո՞րն է լինելու նրա դերը քաղաքական դաշտում:
Կարդացեք նաև
ԲՀԿ-ն դառնում է հզոր ցենտրիստական քաղաքական ուժ: ԲՀԿ-ն ստացել է 450.000 իրական ձայն: Սա ահռելի հասարակական աջակցություն է: Այդքան ձայն ստացել է միայն Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի գլխավորած ուժը: ԲՀԿ-ն ունի քաղաքական դաշնակիցներ, որոնց հետ կարելի մի մեծ խումբ հարցերի շուրջ համագործակցել:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ