Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի հանրահավաքին խոսեցին ՍԴ դիմելու անհրաժեշտության մասին

Մայիս 08,2012 20:25

Այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքը բացեց Արամ Մանուկյանը: Նա նշեց, թե իր խոսքերով՝ «ինչ այլանդակություններ են արվել ընտրություններին»: Դրանք, ըստ նրա, արվել են հիմնականում Երեւանից դուրս. «Հայաստանում այնքան մարդ չկա, ինչքան քվեարկել են: Երկնքից մարդիկ են թափել ընտրությունների օրը: Կոտայքում, Տաշիրում 100 տոկոս մասնակցություն է եղել, Արմավիրում, Սյունքիում՝ 95 տոկոս, 92, 93, 98 տոկոս, Վայքում՝ 100 տոկոս եւ վերջին ռեկորդը լսեք, ժողովուրդ, Արագածոտն՝ մասնակցություն՝ 102 տոկոս՝ մարզպետի գյուղում: Ցուցակում կա 84 մարդ, քվեարկել են 86-ը»:

53 հազար անվավեր քվեաթերթիկները, Արամ Մանուկյանի բացատրելով, եղել են Հանրապետականների կազմակերպած կարուսելի արդյունքը, ՀՀԿ-ի նշումով տվել են, մարդիկ իրենց կողմից մի նմուշ են արել, որ անվավեր համարվի, ուրիշ կերպ դա չի բացատրվում: Արամ Մանուկյանը նաեւ նշեց, որ մարզերի բնակիչների 50 տոկոսը ուղեկցողով է եկել. «Կամ գյուղի բնակչության կեսը տեսողություն չունի կամ լեզու չունի, այսպես են իրենց թվերը ապահովել, բայց մեկ է՝ իրենց անգրագիտությունը զռռում էր: Դիտորդը վստահված անձից չէին ջոկում, միջազգային դիտորդը տեղամասում հարցնում է ո՞վ ես, ասում են՝ ՀՀԿ-ի դիտորդը՝ չիմանալով, որ կուսակցությունը դիտորդ չի ունենում»:

Նաեւ խոսվեց այն մասին, որ պետք է դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար: Որպես հիմք նշվեց հետեւյալը` գյուղապետերը իրենց սենյակում փոսղ են բաժանել, մարդկանց ուղարկել են քվեարկությունների, անձնագրերի վրա դրոշմակնիքների թանաքը արագ օքսիդանում էր, վստահված անձանց են ծեծել, փող են բաժանել եւ այլն… «Մենք ունենք փաստեր, որ ամենալկտի, ամենաբաց ձեւով ընտրակաշառք են բաժանել, երբեք չի եղել այդպիսի բան»,-ասաց Արամ Մանուկյանը:

Առայժմ ՍԴ դիմումը ձեւակերպված չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031