Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթիկի քաղաքապետի եղբոր` Մխիթար Վարագյանի բողոքն էլ չընդունեցին

Մայիս 08,2012 19:46

Վարագյանը չի կարողանում վերահաշվարկի հասնել

Շիրակի մարզի ամենաթեժ ընտրատարածքում` Արթիկի ու Մարալիկի տարածաշրջանն ընդգրկող  թիվ 36-ում, պարտված ՀՀԿ-ական թեկնածուն` Մխիթար Վարագյանը,  բողոք է ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` պահանջելով թվով 12 ընտրատեղամասերում վերահաշավարկ կատարել:

Սակայն, ինչպես Aravot.am-ին ներկայացրեց Արթիկի փոխքաղաքապետը` Գևորգ Փթուկյանը, ով թեկնածուի նախընտրական շտաբի պետն էր, այսօր առավոտյան  հանձնաժողովը ընդամենը  մեկ ընտրատեղամասի արդյունքները վերահաշվարկելուց հետո դադարեցրել է գործընթացը: Պարոն Փթուկյանը մեզ վստահեցրեց, որ ակնհայտ խախտումներ են տեղի ունեցել, այդ պատճառով էլ թեկնածուն բողոքարկել է,  սակայն վերահաշվարկը սկսվելուն պես  տարաձայնություններն են եղել իրենց վստահված անձի և հանձնաժողովականների մեջ, և վերահաշվարկը դադարեցվել է: Մենք այս թեմայով պարզաբանումներ խնդրեցինք թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանից, ով փոխանցեց, որ վերահաշվարկ չի կատարվելու, քանի որ խախտվել է  Ընտրական օրենսգրքի 48 հոդվածի պահանջները:Նրա  մեկնաբանմամբ,  Վարագյանը կամ նրա վստահված անձը ընտրական գործընթացի ավարտին որևէ բողոք, դիտողություն չի ներկայացրել տվյալ ընտրատեղամասի  հանձնաժողովին, գրանցամատյանում  չկա արձագրված ոչինչ, այդ պատճառով էլ հիմա իրավունք  չունի բողոքելու: Ընտրական օրենսգրքի Հոդված 48-ում, որը կոչվում է Քվեարկության արդյունքների վերահաշվարկը, սահմանված է. « Թեկնածուն, վստահված անձը, եթե ներկա են եղել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը` ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում քվեարկության արդյունքների ամփոփման կարգի վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու մասին գրառում կատարելու դեպքում, իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկելու տվյալ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները`ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելով ընտրականտեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում»:

Ստացվում է, որ պարոն Վարագյանը ուզի, թե չուզի,  ստիպված է  ընդունել ԲՀԿ-ական թեկնածուի` Մուշեղ Պետոյանի հաղթանակը, ով 4500 ձայնով իրենից առաջ է անցել: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում  պատգամավոր դառնալու համար պայքարում էին ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը , Մեղրաշենի ՕԵԿ-ական գյուղապետ Հունա Պետրոսյանը, ով Արթիկի ոստիկանապետի եղբայրն է և «Ժողովրդավարական հայրենիք»  կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031