Մայիսի 7-ի առավոտյան Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժը բավական ուժեղ զգացվեց Նոյեմբերյանի տարածաշրջանում: Ստորգետնյա ցնցումից ահաբեկված՝ Նոյեմբերյանի զորամասի զինվորները լքել են զորանոցը եւ հայտնվել զորամասի հրապարակում: Շենքը լքողների մեջ են եղել նաեւ օրապահ զինվորները: Զորամասի հրամանատար Նորայր Ամիրխանյանը շենքը լքած զինվորներին, նաեւ նրանց հրամանատարներին՝ ընդհուպ մինչեւ կապիտանի կոչում ունեցող սպաներին, որպես պատիժ, հրամայել է վազք կատարել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ