Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քվեաթերթիկները «զբոսանքի» էին գնացել ՀՀԿ-ի շտաբ

Մայիս 08,2012 19:13

Մայիսի 4-ին, ընտրություններից 2 օր առաջ  ինկասացիայի մեքենան Նոյեմբերյան է տեղափոխել թիվ 40 ընտրատարածքի քվեաթերթիկները: Ինկասատորները Նոյեմբերյան քաղաք մտնելով՝ հեռախոսով կապ են հաստատել թիվ 40 ընտարատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանի հետ: Վերջինս ինկասատորներին հրահանգել է  ընտրատարածքային ընտրական հանձնաժողով հասնելու համար  Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքից ձախ թեքվել: Քիչ անց, համոզվելով, որ մեքենան տեղ չի հասել,Գագիկ Աբովյանը նորից է զանգահարել: Պարզվել է, որ ինկասացիայի մեքենան կանգնել է  ՀՀԿ Նոյեմբերյանի շտաբի առաջ: Գ. Աբովյանը նրանց հրահանգել է շտապ հեռանալ այդտեղից: Քվեաթերթիկները տրցակներն ստանալով եւ ստուգելով՝ թիվ 40 ԸԸՀ նախագահը համոզվել է, որ դրանք  անձեռնմխելի  են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031