Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթեցրել են պանդոկը, որտեղ հավաքվում էին նաեւ միասեռականները (Տեսանյութ)

Մայիս 08,2012 18:42

Այսօր, վաղ առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում պայթեցրել են Փարպեցի 14/11 հասցեում գտնվող, Ծոմակ Օգանեզովային պատկանող «DIY փաբը»: Սեփականատերը վստահ է, որ դա ատելության նշան է:

Ծոմակը հրդեհի մասին տեղեկացել է առավոտյան 5:30-ին, «DIY փաբի» անվտանգության տեսախցիկը ֆիքսել է հանցագործների դեմքերը:

Նա նշում է՝ չնայած ունենք համապատասխան նյութեր, որոնցով փաստվում է, թե ովքեր են պայթյունի հեղինակները, սակայն, ոստիկանությունը լուրջ քայլեր չի ձեռնարկում:

«Կոտրելով ապակին, բենզինով լի տարան ներս են գցել ու պայթեցրել տարածքը: Առավոտից նորմալ ոստիկան չի եկել, ոչ մի լուրջ աշխատանք չեն տարել, նույնիսկ մատնահետք չեն վերցրել: Սա ատելությունից դրդված արված քայլ է, բայց ես ոչ մեկին հանգիստ չեմ թողնի՝ մինչեւ մեղավորները չպատժվեն»,- հայտարարել է երաժիշտ եւ հասարակական ակտիվիստ Ծոմակը:

Aravot.am-ի տեղեկություններով «DIY փաբը» պայթեցնելու պատճառը այնտեղ հավաքվողներն են, որոնց մեջ լինում են նաեւ միասեռականներ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութը՝ «Սիվիլնեթի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031