Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՀՀԿ գործադիր մարմնի անդամի՝ «Դիտորդները չափն անցել են»

Մայիս 08,2012 18:35

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները

«Այ սա դիտորդներն ուղղակի չափն անցել են»,- Aravot.am-ին ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ ամսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ  երեկ հրապարակված եզրակացության մեջ, ԵԱՀԿ/ԺՄԻԳ եւ ԵԽԽՎ դիտորդները նկատել են. «Դիմումների և բողոքների համար իրավական դաշտը և այն եղանակը, որով ընտրական հանձնաժողովները և դատարանները քննել են ընտրական վեճերը, հաճախ թողել են շահագրգիռ անձանց առանց իրենց բողոքների արդյունավետ քննության՝ հակասելով ԵԱՀԿ պարտավորություններին: Ընտրական օրենսգիրքը խստորեն սահմանափակում է բողոք ներկայացնելու իրավունքը, և ընտրական իրավունքների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումները չեն կարող բողոքարկվել վերադաս դատարան»:

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ նախկինում եւ որեւէ երկրում դիտորդներն իրենց թույլ չեն տվել գնահատականներ տալ դատական իշխանության կատարած քայլերին. «Ես ստիպված եմ նրանց պատասխանել՝ կա՞ն հարցեր, որոնց վերաբերյալ իրենց երկրում իրենք կարծիք հայտնեն դատական իշխանության վերաբերյալ: Կարծում եմ՝ դրա համար իրենք շատ լուրջ պատասխանատվության կենթարկվեին: Այս առումով, իրենք պարտավոր են հարգել մեր երկրի ինքնիշխանությունը: Դատական համակարգի կատարած քայլերի վերաբերյալ գնահատականներ տալն իրենց լիազորություններից ուղղակի վեր է: Դատական համակարգը կարող է ունենալ իր թերությունները, բայց դիտորդներին իրավունք տրված չէ նման գնահատականներ հնչեցնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031