Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը հաստատում է, որ եղել են լցոնումներ

Մայիս 08,2012 17:51

ԵԱՀԿ/ԺՄԻԳ եւ ԵԽԽՎ դիտորդների նախնական եզրակացության մեջ պնդումներ կան լցոնումների եւ արձանագրությունների կեղծման մասին, մինչդեռ պատկան մարմիններն ու անձինք պնդում են, որ նման բաներ ընտրությունների ընթացքում չեն եղել: «Միջազգային դիտորդները արձանագրել են լուրջ խախտումների մասնակի դեպքեր, ինպես, օրինակ, արդյունքների կամ արձանագրության կեղծում (4 դեպք) կամ նկատել են, որ ընտրատուփերը նախապես լցոնվել են (5 դեպք): Արդյունքները արձանագրություններում հաճախ չեն ստուգվել, երեքից մեկ ՏԸՀ-ում արձանագրությունը լրացնելու հետ կապված խնդիր է եղել և չորսից մեկ ՏԸՀ-ն չի հրապարակել արձանագրությունների պատճենները՝ հասարակական ստուգման համար»,- ասված է առաքելության ներկայացրած նախնական փաստաթղթում:

Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ինքը երբեք չի պնդել, թե նման դեպքեր չեն եղել: Ասել է, որ իրեն հայտնի չեն: «Ցանկացած բան պետք է լինի հիմնավորված: Ես չգիտեմ՝ ինչի՞ հիման վրա են նրանք դա ասում»,- դիտորդների՝ լցոնումների վերաբերյալ արված նշումներին հակադարձեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է արձանագրությունների կեղծումներին՝ ասաց. «Իրենք պետք է ծանոթ լինեին մեր օրենսդրությանը: Այո, կարող է փոխվել արձանագրությունը եւ դա շատ հստակ կանոնակարգված է օրենքով ու սկզբունքորեն կասկածի տեղ չի տալիս այն, թե ինչո՞ւ պետք է փոխվի արձանագրությունը: Եթե դա նկատի ունեն՝ ես այստեղ իրենց հետ չեմ համաձայնվի: Մյուս բոլոր դեպքերում, երբ կա արձանագրության կեղծման դեպք, գոյություն ունի վերահաշվարկի ինստիտուտ: Այս պահին կան վերահաշվարկի որոշակի դիմումներ, եւ այդ ստուգումները ցույց կտան, թե ի՞նչ է տեղի ունեցել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031