Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքի ամենավատ օրը. Պատմում են մեզ

Մայիս 08,2012 17:58

Բոլորս էլ կյանքում ունենում ենք լավ ու վատ օրեր, որոնք հավերժ դրոշվում են մեր հիշողության մեջ: Սակայն, ինչպես պնդում են գիտնականները, մենք առավել հաճախ վերհիշում ենք մեզ հետ կատարված բացասական երևույթները:  Վերջերս գիտնականները «մետրիապոն» կոչվող դեղահաբ են ստեղծել, որոնք բացասական պահերը ջնջում են հիշողությունից:
Այս թեմայով մենք հարցում անցկացրինք 15-60 տարեկան մարդկանց շրջանում: Հարցվողներից 10-ն անկեղծանում է` իրենց կյանքի ամենավատ օրերը պայմանավորված են սիրային դրդապատճառներով: «Ամենաթախծոտ օրս հարսանիքիս օրն է եղել: Կասկածում էի, որ ճիշտ ընտրություն եմ արել, քանի որ որոշ ժամանակ առաջ շատ էի կապվել գործընկերոջս հետ, ինձ թվում էր`նրան եմ սիրահարվել»,-պատմում է 24-ամյա Էմման ու հավելում` այդ ամենը պարզապես պատրանք էր: Տալիթան էլ հիշում է` իր ամենավատ օրը. մայրը իմացել էր, որ նա ընկեր ունի և արգելել շփվել նրա հետ:
Հարցվողներից 5-ը վստահեցնում է`իրենց կյանքի ամենավատ օրերը մոռանալ չեն կարողանում և դրանք պայմանավորված են կրթական պատճառներով: «Տարիներ առաջ հայոց լեզվի և գրականության բանավոր քննությունից մեկ բալով դուրս մնացի: Այդ օրն ինձ պարզապես չէի զգում, միայն ուզում էի մեկուսանալ, գնալ ու կորել»,-պատմում է 21-ամյա Անահիտը:

Շուտով ավարտական դասարանները կտոնեն իրենց վերջին զանգը: Այն մեր կյանքի անմոռանալի օրերից մեկն է, բայց ոմանք իրենց վատ հիշողությունները կապում են հենց այդ օրվա հետ: 19-ամյա Իլոնան էլ հիշում է. «Իմ կյանքի ամենավատ օրը եղել է իմ վերջին զանգի օրը: Ես ատում էի դասընկերներիս, որովհետև բոլորը կեղծավոր կապիկներ էին: Նրանց հետ սովորել եմ 10 տարի ու հասցրել եմ ճանաչել: Նույնիսկ չսպասեցի, որ հանդեսն ավարտվի, շտապեցի տուն:»
Մի քանիսն էլ իրենց կյանքի ամենավատ օրերը վերագրում են ընտանեկան պատճառներին: «Ամենատխուր օրը, թերևս, եղբորս մահն է եղել: Չեմ կարող բացատրել զգացողություններս, քանի որ այդ ժամանակ 4 տարեկան էի, բայց ամեն ինչ հստակ հիշում եմ… հիշում եմ, նույնիսկ թե ինչպես էին ինձ համոզում, որ եղբայրս ուղղակի սեղանին պառկած-քնած ա և որ ես այլևս լաց չլինեմ, թե չէ կարթնացնեմ նրան»,- թախիծով պատմում է Քրիստինեն:
Ոմանք էլ «ամենավատ օր» չեն առանձնացնում, քանի որ, ինչպես իրենք են վստահեցնում, վատ օրերը շատ են: Օրինակ`21-ամյա Աստղիկի համար ամենավատը քարոզարշավի օրերն են, քանի որ, ինչպես ինքն է ասում, քաղաքը կեղտոտվում է, գյուղից մարդիկ են գալիս ու այդ հավաքներից հետո Օպերայի տարածքը նմանվում է սովետաշենի ամենամաքուր հատվածին:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանն էլ ասում է. «Իմ կյանքում վատ օրեր եղել են, սակայն աշխատում եմ չհիշել: Իմ ամենավատ օրը եղել է այն, երբ ընտանիքում կուրստ ենք ունեցել: Կարծում եմ` պետք է մոռանալ վատ օրերն ու միայն լավ օրերը հիշել: »
Հարցվողների մեծ մասը իր կյանքի ամենավատ օրը ցանկացել է մեկուսանալ ու լացել: Մի մասը փորձել է հեռանալ տանից ու կորել: Միայն չնչին տոկոսն է մտածել ինքնասպանություն գործելու մասին:

 

Մարտին Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031