Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դիտորդները կնոջը բռնացրել են հանցանքի վայրում

Մայիս 08,2012 17:48

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մայիսի 6-ին ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելության շրջանակներում արձանագրել է, որ կնիքների օքսիդացումը ծառայել է կրկնակի քվեարկությունների համար:

Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեր զրույցում ասաց, որ մի կնոջ անձամբ են բռնացրել «հանցանքի վայրում». «Ճանաչելով ենք այդ կնոջը ֆիքսել, եկել էր, որովհետեւ դրոշմակնիքի թանաքը շուտ էր անցել: Դրոշմակնիքը կրկնակի քվեարկությունների բացառմանն էր ուղղված, չէ՞, բայց դրոշմների օքսիդացման դեպքում կրկնակի քվեարկություններ ենք արձանագրել»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր ասել էր, թե եթե լիներ գոնե մեկ դեպք, երբ դրոշմակնիքի անհետացման դեպքում կրկնակի քվեարկության են գնացել, դիտորդները ներկայացրած կլինեին: Պարոն Սաքունցն այս առնչությամբ ասաց.«Կան հանձնաժողովներ, որոնք գրանցամատյանում արձանագրել են, օրինակ՝ կազմակերպության դիտորդը դիմել է նախագահին արձանագրություն կազմելու համար, նախագահը պատասխանել է, որ ընտրողները քույրեր են եղել ու շփոթել անձնագրերը»:

Արթուր Սաքունցի տպավորությամբ, քաղաքական խաղերը այս ընտրություններում զրկել են ընտրողին իրական ընտրություն կատարելուց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031