«Սիրտ». Սա «Թիվ 5»-ի Տիկոյի նոր երգի անունն է: Այն համացանցում, ավելի կոնկրետ` Youtube-ում, հայտնվել է օրերս` Hayfanat.com կայքի` Youtube-յան բաժնում: «Առավոտ երիտասարդականն» էլ հենց այդտեղից է իմանում և շտապում տեղեկացնել նաև Ձեզ: Երգի տեսահոլովակը դեռ չկա:
Իր «Սրտի» մասին երգը Տիկոն սկսում է նրա հանդեպ կարոտով ու հիշողությամբ և 3 րոպե 45 վայրկյանում հասցնում պատմել կորցված սիրո մասին: Եթե այն հետաքրքրեց Ձեզ, ապա կարող եք դիտել ստորև:
Տխուր ու ազդեցիկ «Սիրտն» ունի արդեն 800-ից ավելի դիտում: Մեկնանություններն էլ ոգևորիչ են ու խոստումնալից. «Շնորհավոր, շատ լավն ա», «Շնորհավոր, Տիկ ջան», «Սիրտ գիժս հիշու՞մ ես.))) Լավ երգ էր»:
Թեև երգի անունը «Սիրտ» է, բայց նրանում շատ է ասվում «Իմ արև, իմ արև մի լքիր ինձ» արտահայտությունը:
Արամ Արարատյան