Ամերիկյան «Նշամակում է` պատերազմ» («This Means War») ֆիլմը նկարահանվել է ռեժիսոր ՄակՋիի կողմից: Կինոթատրոններում հայտնվել է այս տարվա փետրվար ամսին: Ֆիլմի իրադարձության կենտրոնում են գտնվում երկու երիտասարդներ, ովքեր իրար հետ կապված են ոչ միայ գործով, այլ նաև աշխատանքով: Իսկ աշխատանքը սովորական չէ. Երկուսն էլ գաղտնի ծառայողներ են: Նրանք միշտ պատրաստ են ցանկացած պահի օգնության հասնել միմյանց: Սակայն մի օր իմանում են, որ երկուսով սիրահարված են նույն աղջկան: Ահա և փորձություն պարզելու համար` արդյոք լա՞վ ընկերներ են: Ֆիլմը դիտելու հնարավորություն կտրվի դիտել երեկոյան` «Առավոտ երիտասարդականի» ֆեյսբուքյան էջում:
Ըստ կինոգետների, այս տիպի ֆիլմերը միշտ էլ եղել են, կան ու կլինեն, բայց ստեղծողները պետք է ամեն անգամ նոր մի-բան մտածեն:
Դերակատարներն են` Թոմ Հարդին, Քրիս Պայնը,Րիզ Ուիզերսպունը, Տիլ Շվայգեռը, Չելսի Հենդլերը, Ջոն Պոլ Ռուտտանը, Էբիգեյլ Սփենսեռը, Անժելա Բասսետը, Ջորջ Տուլիատոսը, Ռոզմարի Հարրիսը:
Հիմա էլ անցնենք մեկնաբանություններին. «Շատ լավ ֆիլմ է»,- գրել էր օգտատերեից մեկը: Թերևս սա միակ մեկնաբանությունն էր, որ կարելի է համարել կարծիք «Նշամակում է` պատերազմ» ֆիլմի մասին:
Արամ Արարատյան