«Ես սպասում էի, որ Գայանե Առուստամյանը կհաղթի կամ էլ գոնե 2-րդ տեղ կընկնի»,- այսպես պատասխանեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, երբ նրանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե սպասո՞ւմ էր, որ իր ընտրատարածքում` ՀԱԿ թեկնածու Գայանե Առուստամյանն այդքան ձայն կհավաքի:
Հիշեցնենք, որ Ավանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Գայանե Առուստամյանը հավաքել էր 5206 ձայն, Ստյոպա Սաֆարյանը` 9328, իսկ Ռուբեն Հայրապետյանը հաղթել էր 19442 ձայնով:
Մեր հարցին` այսինքն Գայանեից ավելի շա՞տ ձայն էիք սպասում, որ կհավաքի, քան Ստյոպա Սաֆարյա՞նը` Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Բա իհարկե: Սաֆարյան ի՞նչ, ի՞նչ ա դրա անունը՞` էդ Ստյոպը, հա, ուրեմն Գայանե Առուստամյանը ավելի լավ չէ՞ր, որ երկրորդ տեղ ընկներ` նա գոնե աղջիկ ա, տղամարդ աղջիկ, քան Ստյոպան: Ստյոպան ո՞վ ա, Ստյոպան էս երկրում ի՞նչ ա»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ Ստյոպա Սաֆարյանը բավականին ակտիվ պատգամավոր է եղել, բազմաթիվ օրենքների հեղինակ է` պարոն Հայրապետյանը պատասխանեց. «Էդ օրենքների հեղինակը …դա էդքան տենց չի: Ինքը ուղղակի շանտաժիստ, ստախոս, 13 տարեկան երեխաների վրա ցուցմունք տվող տղայա: Բայց Գայանե Առուստամյանը շատ ավելի լավ կլիներ, որ ընկներ գոնե 2-րդ տեղ, առաջինը եթե չընկավ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ