Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հափշտակություն «Օջախ» շինանյութի խանութից

Մայիս 08,2012 15:43

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը չկարողացավ սկսել Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստը: Դատական նիստը նշանակվել էր ժ.12-ին, սակայն 40 րոպե էր անցել, եւ դատախազը չկար: Չկար նաեւ տուժող Գեորգի Մադարյանը:

Դատարան էր բերվել ամբաստանյալը, որի պաշտպանությունն իրականացնող պաշտպանը՝ Գեղամ Հակոբյանը դատարանին ներկայացրեց ՀՀ փաստաբանների պալատի կողմից 04.09.2008թ.տրված վկայականը:

Վարդան Հովհաննիսյանը, ըստ նախնական տեղեկատվության, մեղադրվում է «Օջախ» շինանյութի խանութի տարադրամի կետից «բռնությամբ, դիմակներով, բանալիներով, 3 հոգով» 2. 593.959 ՀՀ դրամ հափշտակելու համար:

Ի դեպ, Վարդան Հովհաննիսյանի համար ՀՀ ոստիկանության վիճակագրության կենտրոնը տվել էր ինֆորմացիա՝ նախկինում նրա դատվածության վերաբերյալ: Սակայն պարզվել էր, որ 40-ամյա Վարդանը նախկինում դատված չէր եղել:

Պարզապես դատված էր եղել նույնատիպ տվյալներով մեկ ուրիշ Վարդան:

Դատական նիստը հետաձգվեց եւ այն նշանակվեց մայիսի 29-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031