Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սարիբեկ Սուքիասյան. «Լինելու եմ հասանելի բնակիչների համար»

Մայիս 08,2012 15:38

Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, ցավոք, եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ոչնչացված են իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմները: Իշխանական ներկա համակարգը նաեւ ցույց տվեց, որ շարունակում է Սուքիասյան ընտանիքի անդամների քաղաքական հետապնդումը եւ ընտրողների իրավունքները ոտնահարելով, հենց ինքն է ընտրելու քաղաքացիների ապագան:

Ընտրություններում ես չեմ պարտվել, «հաղթել են» ընդամենը պետության վարչական, ուժային, ֆինանսական ռեսուրսները, կատարելության հասցված կեղծիքների եւ անվավերների մեխանիզմը:

Ես շնորհակալություն եմ հայտնում ընտրատարածքի բոլոր բնակիչներին, ովքեր մայիսի 6-ին գնացին ընտրատեղամասեր եւ արտահայտեցին իրենց ազատ կամքը: Շնորհակալություն եմ հայտնում իմ օգտին քվեարկած ընտրողներին, իմ նախընտրական թիմի անդամներին, բազմաթիվ կամավորներին, վստահված անձանց, ովքեր պարտաճանաչ կերպով եւ մեծ ոգեւորությամբ աշխատեցին նախընտրական ժամանակաշրջանում եւ ընտրությունների օրը:

Վստահեցնում եմ, որ անկախ ընտրությունների արդյունքից` իմ հնարավորությունների չափով կիսելու եմ ընտրատարածքի բնակիչների հոգսերը եւ միշտ հասանելի եմ լինելու նրանց համար:

Նոր գումարման Ազգային Ժողովին ցանկանում եմ բեղմնավոր եւ օրինաստեղծ աշխատանք:

N 10 ampopich

Սարիբեկ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

www.sukiasyan.am

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031