Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկնածուի օգտին քվեաթերթիկները ձեռքին բերել է հանձնաժողով, որի նախագահն այլ թեկնածուի կինն է

Մայիս 08,2012 15:31

Աիդա Սարգսյան

Ընտրական տեղամասում քվեների հաշվարկն ավարտվելուց հետո Դիլիջան քաղաքի 41/04 տեղամասային հանձնաժողովի նախագահ Հասմիկ Սմբատյանը Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով 3 թեկնածուների քվեաթերթիկները պարկով է բերել Իջեւան՝ թիվ 41 ԸԸՀ: Հասմիկ Սմբատյանի ձեռքում եւ ոչ թե պարկում են եղել այս ընտրատարածքի 4-րդ թեկնածուի, ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանի (որի ընտրությունների արդյունքում պատգամավոր վերընտրվեց) օգտին տրված քվեաթերթիկները:

«Հակոբյանի քվեաթերթիկները գրկին մտավ ներս», – ասաց թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանը: Վերջինս այս ընտրատարածքում ձայների թվով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Վահե Վարդապետյանի կինն է:

Ընտրական օրենսգրքի այս խախտման վերաբերյալ հանձնաժողովն արձանագրություն է կազմել: Տիկին Աիդան մեր զրույցում ասաց, որ ամուսնու չընտրվելու պատճառով ինքը չի վհատվել, ծանր ապրումներ չի ունեցել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031