Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը իր կնոջ ՝ «բոյդ թաղեմ» արտահայտության մասին

Մայիս 08,2012 15:21

«Իմ կինը 6/02 տեղամասի տեղն էլ չգիտի , բացի դրանից նրա բառապաշարում նման անեծքներ ու խոսկցություններ չեն կարող լինել: Նա իդեալական, բարձր գիտակցության տեր անձնավորություն է: Պարզապես իմ պատճառով երբեմն վատ խոսքեր ու տրամաբանություն են ուղղորդում նաեւ որդիներիս մասին, այս անգամ էլ այլ պրովոկացիա արեցին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին, թե մայիսի 6-ին նրա կինը 6/02 տեղամասում կոչ է արել քվեարկել ՀՀԿ-ի օգտին ու ԲՀԿ-ական ներկայացուցչի միջամտությունից հետո նրան ասել է ՝«բոյդ թաղեմ» :

Ըստ հրապարակումների, Գ. Սահակյանի կնոջ նման պահվածքից հետո միջամտել էր նաեւ անձամբ պարոն Սահակյանը ու խանգարել ԲՀԿ թեկնածու Վահան Կարապետյանի շտաբի աշխատանքներին:

« Ինչ վերաբերում է միջադեպերին, միջադեպեր շատ են եղել, որոնցվից մեկն էլ դա էր, ինքս, իրոք, միջամտել եմ, շատ կարգին ու հանգիստ, բայց Վահան Կարապետյանին լավ ճանաչում եմ, մտերիմ եմ, դրական գնահատականներ ունեմ: Չեմ կարծում, որ սա էլ կարելի է ասել, որ միջամտել եմ, ոչ թե միջամտել եմ, այլ փորձել եմ հանդարտեցնել, քանի որ, ըստ օրենսդրության, տեղամասերում կուտակումներ չպետք է լինեին, իսկ դա իրոք եղել է 6/02 տեղամասում, պարզապես փորձել են վարկաբեկել ինձ ու կնոջս»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031