Քաջարանի կոմբինատի հետ վերջերս այդքան մեծ լարվածություն ունեցած ու դեռեւս խնդիրներ ունեցող Քաջարան գյուղում ԱԺ մեծամասնական ընտրություններում բնակիչներն ամենաշատը քվեարկել են հենց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդու` Վահե Հակոբյանի օգտին:
Ըստ թիվ 38 ԸԸՀ-ի տրամադրած նախնական տվյալների` Քաջարան գյուղում տեղակայված թիվ 38/58 ընտրատեղամասում ընտրության մասնակցած 138 ընտրողից հանրապետական Վահե Հակոբյանի օգտին քվեարկել է 83 բնակիչ, իսկ դաշնակցական թեկնածու Գագիկ Գեւորգյանը հավաքել է 50 ձայն:
Մեծամասնական ընտրակարգով առաջադրված մյուս թեկնածու Դավիթ Մաթեւոսյանին կողմ է քվեարկել ընդամենը 1 ընտրող, իսկ միակ կին թեկնածու Նարինե Մովսիսյանի օգտին քվեարկողներ չեն եղել:
Կառավարության որոշումից դժգոհ նույն այս գյուղում, 1 ձայնի առավելությամբ առաջատար է Հանրապետական կուսակցությունը: Քաջարան գյուղի ընդհանուր 171 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 140-ը, որից 60-ը ձայնը տվել է ՀՀԿ-ին, իսկ 59-ը` ԲՀԿ-ին: 7 քվե բաժին է ընկել «Ժառանգություն» կուսակցությանը, 6-ը` ՀՅԴ-ին եւ 4 քվե գրանցվել է ՀԱԿ-ի օգտին: Մնացած 4 կուսակցություններն այստեղ ոչ մի ձայն չեն հավաքել:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ