Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի քաղաքապետը կդիմի դատարան

Մայիս 08,2012 15:05

Մայիսի 7-ին հերթական անգամ չի կայացել Իջեւան համայնքի ավագանու նիստը: Ինչպես տեղեկացանք Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից՝ քվորում չի եղել, ավագանու 15 անդամից նիստին ներկա է եղել 7-ը: Քվորում ապահովելու համար նիստին ավագանու 8 անդամ պետք է ներկայանար:

Առանց լուրջ պատճառաբանությունների նիստերին չներկայացող ավագանու անդամների թվում կան մարզպետարանի ենթակա պետական հիմնարկների տնօրեններ: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ցանկության դեպքում կարող էր ապահովել նրանց ներկայությունը: Հիշեցնենք, որ մարզպետ Ա. Ղուլարյանը ՀՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավարն է, իսկ քաղաքապետ Վարդան Ղալումյանը ԲՀԿ անդամ է:

Տավուշի մարզկենտրոն Իջեւանը մարզի 62 համայնքներից միակն է, ուր ավագանին չի հաստատել 2012 թվականի բյուջեն:

Մայիսի 31-ին լրանում է Իջեւանի ավագանու ընտրության մեկ տարին: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ մտադիր է մայիսի 31-ից հետո դիմել դատարան՝ անհիմն կերպով նիստերից բացակայող ավագանու անդամների լիազորությունները դադարեցնելու պահանջով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031