«Ընտրությունը քոնն է» հ/կ-ն ամփոփեց մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացի ընթացքում իրենց կատարած դիտորդական առաքելության արդյունքները: Կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը ընդհանուր առմամբ դրական գնահատեց այս ընտրությունները, դրանցում դրական առաջընթաց է տեսնում նախկինում մեր երկրում անցկացված ընտրությունների համեմատ: Սակայն նաև բարձրաձայնեց իրենց դիտորդների կողմից տարբեր ընտրատեղամասերում գրանցված խախտումների մասին:
Օրինակ՝ թիվ 5/35 ընտրատեղամասում քվեարկությունը սկսվելուց հետո մինչև 9.50 ընտրողների անձնագրերը կնքվել են սխալ կնիքով, որի արդյունքում շուրջ 120 ընտրողի քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, 6/17 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամը ցուցադրաբար ժամը 8.00-ին իբր թե կնքել է ծրարները, սակայն միայն 9-րդ ընտրողն է նկատել, որ ծրարները կնքվում են կնիքով, որի կափարիչը վրան է:Մալաթիա –Սեբաստիա վարչական շրջանի թիվ 8/23 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը շուրջ 438 ընտրողի քվեաթերթիկների ծրարները կնքել է իր անձնական կնիքով: 41/07, 41/20 ընտրատեղամասում քվեարկության արկղերը կնքված չեն եղել, 8/22 ընտրատեղամասում ձայների հաշվարկի ժամանակ պարզվել է, որ 7 քվեաթերթիկ պակաս է: Հանձնաժողովի անդամները բարձրաձայն ցանկացել են քվեարկել, թե այդ ձայները որ ուժի օգտին գրանցեն, այն էլ դիտորդները միջամտել են, թե այդպիսի բան չի կարելի անել: Սյունիքի մարզում զինվորները քվեարկել են իրենց զորամասի ղեկավարի ներկայությամբ:
Ըստ «Ընտրությունը քոնն է» հ/կ-ի դիտորդների հաղորդած տվյալների՝ 38/6 ընտրատեղամասի հարևանությամբ խմբված անձինք ընտրատեղամաս ընտրողների ներկայանալու փաստն են ճշտել, 6/34, 6/35 ընտրատեղամասեր անընդհատ ընտրողներ են բերվել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ