Հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաքում ընթացող «Բոսնիա 2012» միջազգային ներկայացուցչական մրցաշարում երեք տուրից հետո նույնքան միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Երեք հաղթանակ է տոնել նաեւ սերբ Ալեքսանդր Կովաչեւիչը, սակայն նա լրացուցիչ գործակիցներով զիջում է հայ շախմատիստին:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ