Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Վարդապետյանը կդատի Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ մենամարտը

Մայիս 08,2012 14:11

Մայիսի 11-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի Ինժեներական սրահում կմեկնարկի շախմատի աշխարհի թագի համար մրցամարտը, որում աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) չեմպիոնի տիտղոսը պետք է պաշտպանի հավակնորդ, իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդի հետ պայքարում:

Շախմատային աշխարհի այս ամենաբարձրակարգ մրցաշարի գլխավոր մրցավարը հայաստանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն է: Աշխարհում միջազգային մրցավարները քիչ չեն, սակայն ամեն մեկին չի վստահվում այդ պատվաբեր պարտականությունը: Դրա համար պետք է բավարարել մի ամբողջ շարք պարտադիր պայմաններ, որոնցից ամենագլխավորը երկուսն են: Նախ՝ ՖԻԴԵ-ն պետք է տա իր համաձայնությունը, ապա, եւ սա, թերեւս, ավելի առաջնային է, չեմպիոնն ու հավակնորդը պետք է վստահեն նրան:

«Առավոտը» դեռ անցած տարի տեղեկացրել էր, որ թե Անանդը եւ թե Գելֆանդը միջազգային ֆեդերացիային դիմել էին իրենց դիմակայության սպասարկումը հանձնարարել հայ մասնագետին:

Չեմպիոնն ու հավակնորդը խաղալու են 12 պարտիա: 6:6 հաշվի դեպքում նշանակվում է 25 րոպեանոց չորս պարտիա: Եթե դա էլ ի հայտ չի բերում հաղթողին, մրցակիցները կմրցեն 5 րոպեանոց եւս երկու պարտիայում: Կրկին հավասարության դեպքում կազմակերպվելու է, այսպես կոչված, «Հանկարծակի մահվան« մրցամարտ, որտեղ սպիտակներին տրվելու է 5, սեւերին` 4 րոպե: Եվ եթե դա էլ ավարտվի ոչ-ոքի, սեւերով խաղացող գրոսմայստերը կհռչակվի աշխարհի չեմպիոն:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031