Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոոպերատիվ շենքը համայնքի բալանսի վրա նստած չէ

Մայիս 08,2012 13:49

Բաց նամակ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

«Պետպլան-2» համատիրությունը, որպես իրավաբանական անձ, ոչ առեւտրային կազմակերպություն, գրանցվել է  պետռեգիստրում 2005թ. հունիսի 10-ին: «Պետպլան-2» համատիրության կազմում ընդգրկված է Շինարարների փողոցի թիվ 2 բազմաբնակարան շենքը: Շենքը կառուցված է կոոպերատիվ հիմունքներով եւ շահագործման է հանձնվել 1978թ.: Կոոպերատիվ հիմունքներով կառուցված լինելու մասին տեղեկանք է տրվել Դավիթաշեն տարածքային ստորաբաժանման եւ Հայաստանի ազգային արխիվի կողմից: Պատճենները գտնվում են դատական գործում: 2006թ. նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի պահպանման եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասը տվյալ շենքի բնակարանների եւ կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով  անհատույց փոխանցման կարգի մասին թիվ 1855-Ն որոշումը»: Ըստ ՀՀ կառավարության 2006թ.  դեկտեմբերի 21-ի որոշման, պետական գրանցում կատարելու հիմք չէր կարող դառնալ Աջափնյակ թաղային համայնքի սեփականության իրավունքը. Շինարարների փողոցի վերոնշյալ շենքի 51.0 քմ մակերեսով  ոչ բնակելի տարածքը՝ թիվ 57 շինության նկատմամբ գրանցել է Աջափնյակ թաղային համայնքի սեփականության իրավունքը: Իսկ Շինարարների փողոցի թիվ 2 շենքը 2005թ. հունիսի 10-ից, այսինքն՝ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումն ընդունելուց մեկուկես տարի առաջ, հանդիսացել է իրավաբանական անձ, ոչ առեւտրային կազմակերպություն հանդիսացող «Պետպլան-2» համատիրության կազմում ընդգրկված բազմաբնակարան շենք, իսկ 51.0 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը՝ համատիրության անդամների ընդհանուր բաժնային սեփականություն: Շինարարների թիվ 2 կոոպերատիվ շենքը համայնքի բալանսի վրա նստած չէ, այսինքն՝ հետեւում է, որ Աջափնյակ համայնքի ավագանին այդ շենքում գտնվող նկուղային տարածքը աճուրդային կարգով օտարելու մասին որոշում կայացնելու իրավասություն չուներ: Սակայն նման որոշում կայացվել է 2009թ. ապրիլի 2-ին եւ 2 օր հետո՝ այդ որոշման հիման վրա,  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տրվել է աճուրդի մասին հայտարարություն: Աճուրդում հաղթող է ճանաչվել համայնքի ավագանու անդամ Համբարձում Շահինյանի եղբայրը՝ Լիպարիտ Շահինյանը, որն, ի դեպ, այլ շենքի բնակիչ է: 2009-ի ապրիլի 20-ին, փաստորեն, կնքվել է տարածքի առքուվաճառքի պայմանագիր, որն էլ ստացել է նոտարական վավերացում եւ պետական գրանցում: Այդ ապօրինության կապակցությամբ համատիրության ընդհանուր ժողովը հրավիրել է արտահերթ նիստ եւ որոշել համատիրության անդամների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը վերականգնելու հարցով ձեւավորել հանձնաժողով: Հանձնաժողովը դիմել է քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա. Ամյանին՝ նշված տարածքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները դադարեցնելու մասին պահանջով: Վարչության պետը պատասխանել է, որ խնդիրը պետք է կարգավորվի դատական կարգով: Այդպես էլ վարվել են: ՀՀ վարչական դատարանը գործը վարույթ է վերցրել, սակայն  մեկ տարի տեւած դատավարությունն ավարտվել է դատավոր Դարբինյանի կողմնակալ որոշումով՝ մերժել հայցը եւ օրինական ճանաչել անօրինական գործարքը: Գործարքի անօրինականության մասին վկայող փաստաթղթերը կարող ենք ցանկացած պահի ներկայացնել, իսկ կոոպերատիվի բնակիչների ահազանգը տպագրվել է «Առավոտ» օրաթերթում:

Մենք՝ սեփականատերերս, բողոքարկել ենք վճիռը վերաքննիչ քաղաքացիական դատարանում եւ չենք հրաժարվի մեր պայքարից՝ դիմելով անգամ Եվրոպական դատարան: Մենք ուզում ենք, որ մեր երկրում մարդն իրեն պաշտպանված զգա եւ արդարադատություն կոչվածը ծառայի իր նպատակներին:

Շինարարների 2 շենքի

սեփականատերերի անունից՝

ԳՐԵՏԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031